Լիոնել Մեսսին արձագանքել է «Բարսելոնայի» Լա Լիգայի չեմպիոնությանը

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորել է թիմին Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ», – գրել է արգենտինացի հարձակվողը սոցիալական ցանցերից մեկի իր անձնական էջում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2021 թվականին Մեսսիի հեռանալուց հետո «Բարսելոնան» նվաճել է հինգ գավաթ։

«Բարսելոնան» չեմպիոն դարձավ առաջնության 36-րդ տուրի՝ «Էսպանյոլի» հետ խաղից հետո (2-0):

«Բարսելոնան» 28-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ Միայն «Ռեալ Մադրիդն» է ավելի շատ չեմպիոնական տիտղոսներ նվաճել (36):