«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը հայտնել է, թե ում է համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
«Լամին Յամալը աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Նա վստահ է, նա վախ չունի։ Ես սիրում եմ նրա խաղը դիտել», – Պալմերի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա անգլիացին «Չելսիի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 15 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
Այս մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 52 հանդիպում, խփել 16 գոլ և կատարել 24 գոլային փոխանցում։