«Բավարիան» չի պլանավորում բարելավել թիմի վինգեր Լերոյ Սանեի նոր պայմանագրի առաջարկը։ Կողմերն արդեն նախնական համաձայնության էին եկել, սակայն հետո հարձակվողը փոխեց իր գործակալին և նոր պայմաններ պահանջեց։
Ինչպես հայտնում էլրագրող Քրիստիան Ֆալկը, «Բավարիայի» ղեկավարությունը սկզբունքորեն չեն բավարարի ֆուտբոլիստի պահանջները՝ անցանկալի նախադեպ ստեղծելուց խուսափելու համար։ Ակումբը չի ցանկանում, որ ապագայում այլ ֆուտբոլիստներ նման կերպ վարվեն։
Մյունխենի գրանդը պատրաստ է Լերոյ Սանեին վճարել տարեկան 10 միլիոն եվրո գումարած հինգ միլիոն եվրո բոնուսների տեսքով։ Սա վերջնական առաջարկ է և ոչ մի դեպքում չի բարելավվի։ Եթե Սանեն հրաժարվի, 29-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ։