«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հաստատել է, որ կիսապաշտպան Մարկուս Ռեշֆորդը չի կարողանա մասնակցել «Թոթենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղերին։
«Յուրի Տիլեմանսը և Մարկուս Ռեշֆորդը չեն կարողանա խաղալ», – ասել է Էմերին Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի «Թոթենհեմի» դեմ խաղից առաջ մամուլի ասուլիսում։
Անգլիացին վերջին անգամ «Ասթոն Վիլայի» կազմում խաղացել է ապրիլի 22-ին՝ Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (1-2)։ Ֆուտբոլիստը այդ խաղում վնասել է ազդրի մկանը։