«Ռեալ Մադրիդը» արդեն ակտիվորեն աշխատում է տրանսֆերային շուկայում, քանի որ ցանկանում է ուժեղացնել իր կազմը ակումբային աշխարհի առաջնությունից առաջ։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Սպիտակները» հետաքրքրված են «Բենֆիկայի» ձախ պաշտպան Ալվարո Կարերասով։ Relevo-ի տվյալներով՝ «Ռեալ Մադրիդը» վստահ է, որ Կարերասի տրանսֆերը կիրականացվի։ Մադրիդը հույս ունի համաձայնության գալ մայիսի վերջին։
Ինչպես գիտեք, ակումբային աշխարհի առաջնության համար ստեղծված հատուկ տրանսֆերային պատուհանը բաց կլինի հունիսի 1-ից 10-ը։ 22-ամյա Ալվարո Կարերասի «Բենֆիկայի» հետ կնքված պայմանագրում ներառված է 50 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։ «Ռեալ Մադրիդը» հույս ունի բանակցել ավելի ցածր գնի շուրջ։