«Արսենալը» համաձայնության է հասել աստղային հարձակվողի հետ

Լոնդոնի «Արսենալը» առաջատար է «Սպորտինգ Լիսաբոնի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի համար պայքարում։ «Արսենալը» գրեթե համաձայնության է եկել Լիսաբոնի ակումբի հետ շվեդի տրանսֆերի պայմանների վերաբերյալ, հաղորդում է Fichajes-ը։

Աղբյուրի տվյալներով՝ տրանսֆերի գինը կկազմի մոտ 60 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 70 միլիոն եվրո): Խոսակցություններ կան, որ Վիկտոր Գյոկերեսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Ատլետիկոն» և շատ այլ ակումբներ։

26-ամյա հարձակվողը այս մրցաշրջանում «Սպորտինգի» կազմում անցկացրած 50 խաղում խփել է 52 գոլ, ինչպես նաև կատարել է 13 գոլային փոխանցում։ «Առյուծների» աստղը գլխավորում է Եվրոպայի «Ոսկե խաղակոշիկի» համար մրցավազքը՝ առաջ անցնելով Մոհամեդ Սալահից և Կիլիան Մբապպեից։