Կրիշտիանու Ռոնալդուի որդու ծառայություններով հետաքրքրված են եվրոպական գրանդները

«Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները հետևում են Կրիշտիանու Ռոնալդուին։ Բայց կա մի նրբերանգ՝ խոսքը աստղային ֆուտբոլիստի 14-ամյա որդու մասին է, ով նույն անունն ունի։

Ռոնալդու կրտսերը վերջերս նշեց իր նորամուտը Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի մինչև 15 տարեկանների կազմում։ Ինչպես հաղորդում է The Sun-ը՝ հղում անելով այլ աղբյուրների, Կրիշտիանու կրտսերին հետևում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Թոթենհեմը», «Բավարիան», «Ինտերը», «Բորուսիան», «Յուվենտուսը» և շատ այլ ակումբներ։

Ավելի վաղ աստղ Կրիշտիանու Ռոնալդուն, ով իր կարիերայի երկու շրջան անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում», արձագանքել էր իր ավագ որդու դեբյուտին։