Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
Ինչպես լրագրող Ջոն Քրոսը հայտնել է X սոցիալական ցանցում, «Արսենալը» հետաքրքրված է 26-ամյա շվեդի հետ պայմանագիր կնքելով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողը ցանկանում է շաբաթական ստանալ 240 հազար եվրո, ինչը նրան կդարձնի ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։
Գյոկերեսը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում խփել է 52 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։