Անգլիական գրանդը կպայքարի «Բավարիայի» հետ Ֆլորիան Վիրցի համար

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է ջանքեր գործադրել «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրտցին ձեռք բերելու համար։

Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների միջև բանավոր համաձայնություն կա տրանսֆերի մանրամասների վերաբերյալ։ Անգլիական ակումբը կարծում է, որ «Բայերը» կնախընտրեր Վիրցին վաճառել իրենց, քան Բունդեսլիգայի իրենց մրցակից «Բավարիային»։

Այս մրցաշրջանում 22-ամյա Վիրցը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում, խփել 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։