Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին El VAR de Siro տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ով է ավելի լավը՝ Լիոնել Մեսսին, թե՞ Դիեգո Մարադոնան։
Լիոնել Սկալոնին ընդգծել է, որ անհրաժեշտ չի համարում համեմատել երկու լեգենդներին՝ նշելով, որ երկուսն էլ փայլել են տարբեր դարաշրջաններում և տարբեր պայմաններում։ Նրա կարծիքով՝ և՛ Մեսսին, և՛ Մարադոնան կարող են հաջողությամբ խաղալ ցանկացած տասնամյակում։
«Ֆուտբոլի առումով նրանք երկուսն էլ հանճարներ են, բայց յուրաքանչյուրն ունի իր անհատականությունը։ Նրանք տարբեր են, բայց երկուսն էլ առաջնորդներ են։ Մեսսին դա ցուցադրում է իր ձևով։
Լիոնել Մեսսին մանկուց սովոր է մրցակցությանը և չի հանդուրժում պարտությունը, նույնիսկ մարզումների ժամանակ։ Երբ նրան հրահանգներ ես տալիս, նա առաջին անգամից ամեն ինչ հասկանում է։ Գլխավորը նրա հետ վարվելն է ինչպես ցանկացած մեկի հետ՝ գիտակցելով, որ նա բոլորի նման չէ», – ասել է Լիոնել Սկալոնին։