Ֆլորիան Վիրցի համար պայքարում նոր հավակնորդ կա

«Բայերի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ներկայացուցիչները մայիսի 13-ին գտնվում էին Անգլիայում, որտեղ բանակցություններ են վարել «Լիվերպուլի» պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում է Kicker-ը։

Այս պահին կիսապաշտպանի համար պայքարում են երեք առաջատար ակումբներ՝ «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։

Միևնույն ժամանակ, «Բավարիան» կասկած չունի, որ պայմանագիր կկնքի Վիրցի հետ։

Վիրցը այս մրցաշրջանում «Բայերի» կազմում բոլոր մրցաշարերում խփել է 16 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։