Ռոդրիգոն հանդես է եկել հայտարարությամբ

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոն կոչ է արել մարդկանց չտարածել իր մասին լուրեր։

Ռոդրիգոն խաղադաշտ դուրս չեկավ Լա Լիգայի 35-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղում, ինչը ոմանց ենթադրությունների տեղիք տվեց, որ բրազիլացին կոնֆլիկտ է ունեցել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ։

«Շնորհակալություն բոլոր հաղորդագրությունների և մտահոգությունների համար։ Շուտով կվերադառնամ։ Եվ դադարեք պատմություններ հորինել», – գրել է բրազիլացին X-ում։

Ռոդրիգոն այս մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում խփել է 13 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։