Ջոնաթան Դևիդը հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ

«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դևիդը հայտարարել է, որ կհեռանա թիմից ընթացիկ մրցաշրջանի ավարտին իր պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։

«Յուրաքանչյուր պատմություն ունի սկիզբ և ավարտ։ Ես կցանկանայի ձեզ ասել, որ ակումբում երկար տարիներ անցկացնելուց հետո ժամանակն է ինձ հրաժեշտ տալ», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ֆրանսիական թիմի մամուլի ծառայությունը։

Այս մրցաշրջանում Դևիդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում և դարձել 25 գոլի հեղինակ։