«Մանչեսթեր Յունայթեդը» նոր տրանսֆերային նպատակ ունի

«Իփսվիչի» հարձակվող Լիամ Դելապը կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ ակումբում։

Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նշվում է, որ ֆուտբոլիստը ուրախ կլիներ միանալ «մանկունիանցիներին»։

Դելապը այս մրցաշրջանում անցկացրել է 38 հանդիպում, խփել է 12 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։