«Արսենալը» պլանավորում է այս ամռանը նոր հարձակվող ձեռք բերել։
Լոնդոնցիները հետաքրքրություն են ցուցաբերում «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյի նկատմամբ, սակայն «զինագործների» առաջնահերթ թեկնածուն «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսն է։ Այս մասին հայտնում է Football Transfers-ը։
Ինչպես հայտնի է, Նիկո Ուիլյամսի գործող պայմանագիրը «Ատլետիկի» հետ պարունակում է 60 միլիոն եվրոյի գնման հնարավորություն։ Հաղորդվում էր, որ 22-ամյա ֆուտբոլիստը նախընտրում է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։
Հիշեցնենք, որ Ռոդրիգոն նախկինում կոչ էր արել մամուլին դադարեցնել իր ապագայի մասին տեղեկություններ տարածելը։