«Մանչեսթեր Յունայթեդը» Բրունո Ֆերնանդեշին փոխարինող է գտել

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է 25-ամյա «Ատլետիկ Բիլբաոյի» կիսապաշտպան Օյան Սանսեթին որպես 30-ամյա կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի հավանական փոխարինող, որի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի մի շարք ակումբներ, այդ թվում՝ «Ալ-Հիլալը»։

Այս մասին հայտնում է Football Transfers-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Սանսեթի խաղի մեծ երկրպագու է։ Այս պահին ակումբների միջև նրա հնարավոր տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում։

Սանսեթը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, դառնալով՝ 17 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2032 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։