«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է կատալոնացիների կախվածության մասին երկու ֆուտբոլիստներից, ինչպես նաև նշել է, որ ակումբը կփորձի պահպանել ֆուտբոլիստների առավելագույն քանակը։
«Մենք մեծ կախվածություն ենք զգում Ռաֆինյայից և Լամին Յամալից։ Հնարավոր է՝ մեզ անհրաժեշտ են նմանատիպ պրոֆիլ ունեցող ֆուտբոլիստներ, որոնք մեզ ավելի շատ տարբերակներ կտան այս ոլորտներում։
Անցյալ տարի ես ասացի, որ մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին կորցնել, և կարծում եմ, որ դա դեռևս ճիշտ է։ Եթե կարողանանք կատարելագործվել, հիանալի է, բայց գլխավորը մեր կառուցածը պահպանելն է ապագայի համար։ Մենք պետք է հոգ տանենք մեր ֆուտբոլիստների մասին», – ESPN-ին ասել է Դեկուն։
Լա Լիգայի 35 տուրից հետո «Բարսելոնան» ունի 82 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։