Չավին աջակցել է Կառլո Անչելոտտիին

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին խոսել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հասցեին ուղղված քննադատություների մասին։

«Կառլո Անչելոտտին 10 տարվա ընթացքում բազմաթիվ տիտղոսներ է նվաճել, և այնուամենայնիվ, նրան շատ են քննադատում։ «Բարսելոնայում» և «Ռեալ Մադրիդում» ճնշումը շատ մեծ է»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կառլո Անչելոտտիի «Ռեալ Մադրիդից» հեռանալու մասին կարող է հայտարարվել հաջորդ «Էլ Կլասիկոյից» հետո։

Կիրակի՝ մայիսի 11-ին, «Ռեալը» Լա Լիգայի 35-րդ տուրում կմրցի «Բարսելոնայի» հետ։