«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը «Միլանի» նախկին պաշտպան Պաոլո Մալդինիին անվանել է ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպան։
«Երբ ես եկա «Միլան», այնտեղ խաղում էին Պիռլոն, Նեստան, Մալդինին։ Պաոլոն անհավանական էր, լավագույն առաջնորդը, լավագույն ավագը, լավագույն պաշտպանը, որին ես երբևէ տեսել եմ։
Նույնիսկ 41 տարեկանում նա կարդում էր խաղադաշտը ինչպես ոչ ոք», – ասել է Բեքհեմը CBS Sports-ին տված հարցազրույցում։
2018 թվականի օգոստոսին Մալդինին նշանակվեց ակումբի զարգացման տնօրեն, իսկ մեկ տարի անց նա դարձավ տեխնիկական տնօրեն։ 2023 թվականի հունիսին Մալդինին լքեց «Միլանի» տեխնիկական տնօրենի պաշտոնը։