«Ռեալ Մադրիդը» պայմանագիր է կնքել նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ։ Իսպանացի մասնագետը ներկայումս գլխավորում է «Բայեր Լևերկուզենը»։
Հեղինակավոր Marca հրատարակության տվյալներով՝ «Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Ալոնսոյի հետ երեք տարվա պայմանագրի շուրջ։
Խաբի Ալոնսոն Մադրիդ կբերի իր օգնականին՝ ֆիթնես մարզիչ Սեբաս Պարիլյային, որի հետ նա աշխատում է 2018 թվականից։
Նշվում է, որ «Ռեալ Մադրիդի» ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հրաժեշտ կտա մադրիդյան ակումբին մայիսի 25-ին՝ մրցաշրջանի վերջին խաղից հետո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալոնսոյի ներկայիս ակումբը՝ «Բայեր Լևերկուզենը», ակտիվորեն պատրաստվում է իսպանացի մասնագետի հեռանալուն և դիտարկում է նրան փոխարինելու տարբերակներ։