«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին անդրադարձել է եվրոպական մրցաշարերում տեղերի համար պայքարին։
«Մեր նպատակը Եվրոպան է։ Մենք ցանկանում ենք կրկին մասնակցել եվրոպական մրցաշարերի, հաջորդ մրցաշրջանում կրկին խաղալ եվրոպական մրցաշարերում։ Անցյալ մրցաշրջանում մենք խաղացել ենք Կոնֆերենցիայի լիգայում, այս մրցաշրջանում՝ Չեմպիոնների լիգայում։
Հաջորդ մրցաշրջանի համար մենք առայժմ ունենք երեք տարբերակ՝ Չեմպիոնների լիգա, Եվրոպա լիգա և Կոնֆերենցիայի լիգա։ Ես շատ ոգևորված եմ և պատասխանատու։
Իհարկե, Չեմպիոնների լիգայում խաղալը լավագույն բանն է, որ կարող ես անել, բայց նաև ամենադժվարը։ Մենք պետք է հաղթենք մեր խաղերը և նայենք մյուս արդյունքներին», – լրագրողներին ասել է Էմերին։