Միկել Արտետա․ «Պետք է մի փոքր ավելի բախտավոր լինենք»

«Արսենալի» մարզիչ Միկել Արտետան պատասխանել է այն հարցին, թե որքանով է իր թիմը մոտ տիտղոսներ նվաճելուն։

«Մենք մոտ ենք։ Եթե հաշվի առնենք վերջին երկու մրցաշրջաններում հավաքած միավորների քանակը, կարող էինք հաղթել Պրեմիեր լիգայի երկու տիտղոս։ Գիտենք, որ մոտ ենք։ Պետք է մի փոքր ավելի բախտավոր լինենք կամ ավելի լավ խաղանք», – մամուլի ասուլիսում ասել է Արտետան։

«Արսենալի» հաջորդ խաղը կկայանա կիրակի՝ մայիսի 11-ին, «Լիվերպուլի» հետ։