«Միլանի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան իրենց մայրերի ազգանունները կրող մարզաշապիկով

«Միլանի» ֆուտբոլիստները Իտալիայի առաջնության «Բոլոնիայի» դեմ խաղում խաղադաշտ դուրս կգան մարզաշապիկներով, որոնց վրա նշված կլինեն իրենց մայրերի ազգանունները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ակցիան նվիրված է Մայրության օրվան: Մայրերի ազգանունները կհնչեն թիմի կազմի պաշտոնական հայտարարության ժամանակ և կցուցադրվեն «Սան Սիրո» մարզադաշտի էկրաններին ու վահանակներին։

Խաղի ընթացքում մարզադաշտում կցուցադրվեն նաև ֆուտբոլիստների և ակումբի լեգենդների մայրերի լուսանկարները։ Սերիա Ա-ի 36-րդ տուրի այս հանդիպումը տեղի կունենա Միլանում այսօր՝ մայիսի 9-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին։