Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ընտրություն է կատարել Մադրիդի «Ռեալի» և անգլիական մեկ այլ գրանդի միջև

«Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը օրեր առաջ հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մերսիսայդցիների ճամբարը։

Ամենայն հավանականությամբ, 26-ամյա խաղացողը շատ շուտով ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։

Defensa Central-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» փորձել է խափանել անգլիացու տեղափոխությունը մադրիդյան գրանդ։ Նշվում է, որ «քաղաքայինները» դիմել են Տրենտին և նրան առաջարկել են ավելի շատ գումար, քան առաջարկում էր «Ռեալը»։

Այնուամենայնիվ, աջ պաշտպանը վճռականորեն տրամադրված է խաղալ «արքայական» ակումբի կազմում, և «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունը նրան չի ստիպել փոխել իր որոշումը։