Սեսկ Ֆաբրեգասը ճանաչվել է Ա Սերիայի ապրիլ ամսվա լավագույն մարզիչ

«Կոմոյի» մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը ճանաչվել է Սերիա Ա-ի ապրիլ ամսվա լավագույն մարզիչ։ Այս մասին հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը։

Անցյալ ամիս Ֆաբրեգասի գլխավորությամբ ակումբը Իտալիայի առաջնությունում անցկացրեց չորս խաղ։ Սեսկի թիմը հաղթել է «Մոնցային» (3-1), «Տորինոյին» (1-0), «Լեչեին» (3-0) և «Ջենովային» (1-0): Ի դեպ, մայիսին «Կոմոն» արդեն կարողացել է հաղթել «Պարմային» (1-0) և առաջնությունում իր հաղթական շարքը երկարաձգել մինչև հինգ խաղ։

Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում Սեսկի թիմն այժմ զբաղեցնում է տասներորդ տեղը։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Սեսկ Ֆաբրեգասը կարող է ստանձնել «Բայերի» մարզչի պաշտոնը Խաբի Ալոնսոյի անխուսափելի հեռանալուց հետո։