Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել Էնդրիկի ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո չի լքի «արքայական» ակումբի շարքերը, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալը» չի պատրաստվում առաջիկա ամռանը 18-ամյա խաղացողին վարձակալությամբ ուղարկել այլ ակումբ՝ խաղային պրակտիկա ստանալու նպատակով։

Նշվում է, որ Էնդրիկը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է իր մտահոգությունը, թե խաղաժամանակի սահմանափակ քանակը կարող է խոչընդոտել իր մասնակցությունը 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Սակայն ակումբի ղեկավարությունը հասկացրել է բրազիլացուն, որ նրանք մեծ հույսեր են կապում վերջինիս հետ։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ բրազիլացին «Ռեալի» կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։