Եվրոպա Լիգայի եզրափակիչում կմրցեն «Թոթենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հանդիպումը կկայանա մայիսի 21-ին Իսպանիայի Բիլբաո քաղաքի «Սան Մամես Բարիա» մարզադաշտում:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։
Կիսաեզրափակչում «Թոթենհեմը» ընդհանուր 5-1 հաշվով հաղթեց նորվեգական «Բոդյո-Գլիմտին», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Ատլետիկին» ընդհանուր 7-1 հաշվով:
Եվրոպա Լիգայում հաղթանակը երաշխավորում է մասնակցությունը Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանին։