EUROPA LEAGUE. «Թոթենհեմը» Եվրոպա Լիգայի եզրափակչում է

Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի երկրորդ խաղում «Թոթենհեմը» դրսում հաղթեց «Բուդյո Գլիմտին»։ Խաղն ավարտվեց 0-2 հաշվով (ընդհանուր հաշիվը՝ 1-5)։

Լոնդոնցիների կազմում 63-րդ և 69-րդ րոպեներին Դոմինիկ Սոլանկեն և Պեդրո Պորրոն գոլեր հեղինակելով՝ ձևակերպեցին խաղի հաշիվը։

Հիշեցնենք, որ եզրափաչկում լոնդոնյան ակումբը կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որը 7-1 ընդհանուր հաշվով պայքարից դուրս է թողել Բիլբաոյի «Ատլետիկին»։