Մայիսի 28-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքի «Տարչինսկի Արենա» մարզադաշտում կկայանա Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչը, որտեղ կմրցեն իսպանական «Բետիսը» և անգլիական «Չելսին»։
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
Կիսաեզրափակչում «Բետիսը» հաղթեց «Ֆիորենտինային» (ընդհանուր 4-3), իսկ «Չելսին» ուժեղ գտնվեց շվեդական «Ջուրգորդենից», հաղթելով ընդհանուր 5-1 հաշվով:
Երկու թիմերի համար էլ սա պատմության մեջ առաջինԿոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչը կլինի։ Մրցաշարը անցկացվում է 2021 թվականից։
Կոնֆերենցիաների Լիգայում հաղթանակը երաշխավորում է մասնակցությունը հաջորդ մրցաշրջանի Եվրոպա Լիգային։