«Մանչեսթեր Յունայթեդը» և «Թոթենհեմը» կմրցեն 2025 թվականի Եվրոպա Լիգայի եզրափակչում։
Հաղթողը կստանա Չեմպիոնների Լիգայի 2025/26 մրցաշրջանի ընդհանուր փուլի ուղեգիր։
Այսպիսով, հաջորդ մրցաշրջանում Անգլիայի առաջնության վեց ակումբ կմասնակցի Չեմպիոնների Լիգային:
Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը, իսկ «Թոթենհեմը»՝ 16-րդը։ Թիմերը չեն կարողանա Չեմպիոնների Լիգայի որակավորվել ազգային լիգայի միջոցով։