«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում»։
Ինչպես հայտնում է Goal-ը, «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է վերամիավորվել Դե Բրույնեի հետ՝ իր կիսապաշտպանությանը փորձ և ստեղծագործականություն հաղորդելու համար:
«Արսենալը» պատրաստ կլինի որոշում կայացնել Դե Բրույնեի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ՝ հիմնվելով ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակի վրա։
Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում «Քաղաքայինների» կազմում անցկացրել է 36 խաղ բոլոր մրցաշարերում, դառնալով՝ վեց գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։