Ռուբեն Ամորիմ. «Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չհաղթի եզրափակչում, այս ամենը մեզ համար ոչինչ չի նշանակի»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի՝ Եվրոպա Լիգայի եզրափակիչ դուրս գալու մասին։

Մրցաշարի կիսաեզրափակչում «Կարմիր սատանաները» ընդհանուր 7-1 հաշվով հաղթեցին «Ատլետիկին» (3-0 և 4-1):

«Յուրաքանչյուր անգամ հաջորդ խաղից առաջ ես անհանգստանում եմ, որ եզրափակչից առաջ ոչ ոք վնասվածք չստանա։ Եթե մենք չհաղթենք եզրափակչում, այս ամենը մեզ համար ոչինչ չի նշանակի։

Դժվար է նկարագրել, թե ինչ է նշանակում լինել այս ակումբի մարզիչը։ Մենք ուզում ենք երկրպագուներին գոնե ինչ-որ բան տալ, քանի որ Պրեմիեր Լիգայում մենք լիակատար հիասթափություն ենք ապրում», – Ամորիմի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Եվրոպա Լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Թոթենհեմի» դեմ: Խաղը կկայանա մայիսի 21-ին Բիլբաոյում։