Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունեց «Ատլետիկին» և հաղթեց 4-1 հաշվով։
Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Մեյսոն Մաունթը։ Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 62-րդ րոպեին։
Այսպիսով, Մեյսոն Մաունթը դարձավ առաջին փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստը, որը դուբլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում եվրագավաթային փլեյ-օֆֆ խաղում՝ Դևիդ Բեքհեմից ի վեր, որը նա խփել էր 2003 թվականի ապրիլին Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում։
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Եվրոպա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչ, որտեղ կմրցի «Թոթենհեմի» հետ: