«Թոթենհեմի» հարձակվող Ռիչարլիսոնը կարող է ամռանը փոխել ակումբային գրանցումը։
Sky Sports-ի տվյալներով՝ 27-ամյա ֆուտբոլիստը կարող է վերադառնալ «Էվերթոն»։ Բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը։
Ռիչարլիսոնը «Էվերթոնի» կազմում հանդես է եկել 2018-ից 2022 թվականներին։ Այնուհետև նա տեղափոխվել է «Թոթենհեմ»։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 խաղ, խփել 5 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
Ռիշարլիսոնի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։