«Լիվերպուլը» փոխհատուցում կպահանջի «Ռեալ Մադրիդից»

«Լիվերպուլը» փոխհատուցում կպահանջի «Ռեալ Մադրիդից» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի վաղաժամ հեռանալու համար։

Այս մասին հայտնում է COPE-ն։

Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիները դժգոհ են, որ 26-ամյա պաշտպանը լքել է ակումբը հունիսի 14-ին, չնայած նրա պայմանագիրը լրանում էր հունիսի 30-ին։ «Ռեալ Մադրիդը» պլանավորում է ֆուտբոլիստին օգտագործել Աշխարհի ակումբային առաջնությունում։ Մադրիդյան թիմը իր առաջին խաղը կանցկացնի հունիսի 18-ին՝ «Ալ-Հիլալի» դեմ։

Ալեքսանդր-Արնոլդը «Լիվերպուլից» հեռանալու մասին հայտարարել է մայիսի 5-ին։ Նա ակումբի կազմում անցկացրել է 352 խաղ, խփել 23 գոլ և կատարել 92 գոլային փոխանցում։