Ռիս Ջեյմսը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է deadlinedaylive-ը։

Անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։

Կատալոնական ակումբի ղեկավարությունը քննարկում է Ջեյմսի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Բարսելոնան» պատրաստ է անգլիացու տրանսֆերի համար առաջարկել 25 միլիոն։

25-ամյա պաշտպանը «Չելսիի» կազմում հանդես է գալիս 2019 թվականի ամռանից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ լրանում է 2028 թվականի հունիսի վերջին։

Պաշտպանը այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է 16 խաղ և խփել մեկ գոլ։