Ջոնաթան Տան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում

Գերմանիայի հավաքականի և «Բայեր Լևերկուզենի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի տվյալներով՝ «Նյուքասլը» հետաքրքրված է 29-ամյա գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով։ Անգլիական թիմը կարող է ֆուտբոլիստին գնել անվճար, քանի որ նրա պայմանագիրը ակումբի հետ լրանում է 2025 թվականի հունիսի վերջին։

Պաշտպանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 31 խաղ, խփել է երեք գոլ։