«Ռեալ Մադրիդը» մտածում է Վիկտոր Գյոկերեսին գնելու մասին

«Ռեալ Մադրիդը» ցանկանում է պայմանագիր կնքել դասական կենտրոնական հարձակվողի հետ։

Ինչպես հայտնում է TeleMadrid-ը՝ մադրիդյան թիմը պատրաստ կլինի միանալ Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի համար մղվող պայքարին։

Ընթացիկ մրցաշրջանի 49 պաշտոնական խաղերում 26-ամյա շվեդ հարձակվողը դարձել է 52 գոլ և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 75 միլիոն եվրո։

Շվեդի գործող պայմանագիրը «Սպորտինգի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։