Խաբի Ալոնսոն կարող է մասնակցել «Ռեալ Մադրիդի» տրանսֆերային որոշումներին

Խաբի Ալոնսոն շուտով կդառնա «Ռեալ Մադրիդի» նոր գլխավոր մարզիչը։ Ուրբաթ օրը «Բայերը» հայտարարեց 43-ամյա մասնագետի հետ պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ խզելու մասին։

Marca-ի տվյալներով՝ «Ռեալի» հետ քննարկումների ժամանակ Ալոնսոն հասկացել է, որ մադրիդյան ակումբում տրանսֆերները լիովին վերահսկվում են ակումբի կողմից։ Մարզիչն ունի ձայնի իրավունք և կարող է գաղափարներ առաջարկել, բայց այդ դեպքում ամեն ինչ պետք է արվի ակումբի ռազմավարությանը համապատասխան։

Բանակցությունների ընթացքում նաև պարզ դարձավ, որ «Ռեալ Մադրիդը» կարիք չունի մեծ կադրային փոփոխության։ Մադրիդն արդեն ավարտել է Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի տրանսֆերը և այժմ աշխատում է Ալոնսոյի տեսլականին համապատասխանող ձախ պաշտպանի, կիսապաշտպանի և կենտրոնական պաշտպանի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։