«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյան խոսել է իր մարզավիճակի մասին։ Ֆուտբոլիստը հիանալի մրցաշրջան է անցկացնում. 53 խաղում Ռաֆինյան խփել է 32 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում թիմակիցների համար։
«Նույնիսկ իմ ամենալավ երազներում չէի կարող պատկերացնել, որ նման պահեր կզգամ այս մարզաշապիկով։ Ես աներևակայելիորեն աշխատել եմ՝ լավագույն մարզավիճակին հասնելու համար, և հույս ունեմ շարունակել դա անել։ Եթե ես ընդգրկվեմ «Ոսկե գնդակի» թեկնածուների շարքում, դա նշանակում է, որ ես շատ լավ աշխատանք եմ կատարում», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնան» այժմ պատրաստվում է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակներում «Ռեալ Մադրիդի» դեմ տնային խաղին։ Էլ Կլասիկոն կկայանա մայիսի 11-ին