Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լիվերպուլը» կարող է կորցնել ոչ միայն Տրենտ Ալեքսանդր-Արնոլդին, այլև պաշտպանության գծի մեկ այլ կարևոր խաղացողի։
Փաստն այն է, որ Իբրահիմա Կոնատեն նոր պայմանագրի շուրջ բանակցություններում մեծ գումար է խնդրել. ֆրանսիացին ցանկանում է դառնալ մերսիսայդյան թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը։ Կոնատեի դիրքորոշումը էական խնդիր է ստեղծում բանակցային գործընթացում։ Եթե «Լիվերպուլը» չկարողանա համաձայնության գալ Կոնատեի տրանսֆերի գումարի շուրջ, խաղացողը կվաճառվի հաջորդ ամռանը, գրում է TBR Football-ը։
25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։ Ընդհանուր առմամբ, Իբրահիմա Կոնատեն «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 129 խաղ՝ խփելով հինգ գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։