Կևին Դե Բրույնեն վերջերս հայտարարեց «Մանչեսթեր Սիթիի» որոշման մասին՝ իր հետ նոր պայմանագիր չկնքելու վերաբերյալ։ Հաջորդ ամռանը բելգիացին կհայտնվի նոր թիմում։
Վերջին օրերին 33-ամյա Դե Բրույնեն կապվում է մի շարք թիմերի հետ, որոնցից մեկը «Լիվերպուլն» է։ Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերում տարածում է վայելում շատ երիտասարդ Քևինի հին տեսանյութը, որտեղ նա խոսում է Լիվերպուլյան ակումբի մասին։
«Իմ սիրելի թիմը «Լիվերպուլն» է», – ասել է Դե Բրույնեն, ով «Մանչեսթեր Սիթիի» կազմում խաղացել է տասը մրցաշրջան՝ սկսած 2015 թվականի օգոստոսի վերջից։
«Մանչեսթեր Սիթիի» հաջորդ խաղը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 10-ին, «Սաութհեմփթոնի» դեմ։