Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Խաբի Ալոնսոյի «Բայերից» հեռանալը։
Այսօր Լևերկուզենյան թիմի գլխավոր մարզիչը պաշտոնապես հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտին կհեռանա իր պաշտոնից։
«Բայերում նրա ունեցած ազդեցությունը անհավանական էր։ Կարծում եմ՝ բոլոր մարզիչները, ովքեր հնարավորություն ունեցան և հաճույք ունեցան նրա հետ աշխատելու, միշտ գիտեին, որ նա լավ մարզիչ կդառնա։
Եվ, գիտեք, Գերմանիա գալը և «Բավարիայի» հետ մրցելը միշտ շատ դժվար է։ Եվ անցյալ մրցաշրջանում նրանք ոչ մի խաղում չպարտվեցին, բացառությամբ Եվրոպա լիգայի եզրափակչում Ատալանտայի դեմ վերջին խաղի։
Եվ այն ձևով, որով նրանք խաղում են, ինչպես են նրանք զարգացնում խաղացողներին, կարծում եմ՝ «Բայերը» պետք է շատ-շատ հպարտանա ընդամենը երկու կամ երեք տարի տևած գործընկերությամբ», – ասաց «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը։