«Նապոլին» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» առաջատարներից մեկի ծառայություններով

«Նապոլին» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» 29-ամյա հարձակվող Ջեք Գրիլիշով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նեապոլիտանական թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անգլիացի ֆուտբոլիստի խաղի մեծ երկրպագու է և կարծում է, որ նա կարող է դառնալ ակումբի աստղը։

Ընդգծվում է, որ Գրիլիշն ինքը պատրաստ է տեղափոխվել «Նապոլի»։

Գրիլիշը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 խաղ, խփել է երեք գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։