Բրունո Ֆերնանդեշի ֆանտաստիկ ցուցանիշը «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և թիմի ավագ Բրունո Ֆերնանդեշը «Կարմիր սատանաների» կազմում տնային խաղերում խփել է առնվազն 10 գոլ և կատարել առնվազն 10 գոլային փոխանցում՝ մեկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում՝ երրորդ անգամ։

Այս մասին հայտնում է Squawka-ն։

Բացի ընթացիկ մրցաշրջանից, պորտուգալացի ֆուտբոլիստը դա արեց նաև 2020/2021 և 2022/2023 մրցաշրջաններում։

Պրեմիեր Լիգայի 1992 թվականից ի վեր այս նվաճմանը (Մանչեսթեր Յունայթեդում) հասել են նաև հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (2006/2007 մրցաշրջան) և հարձակվող Դուայթ Յորքը (1998/1999 մրցաշրջան)։