Էրլինգ Հոլանդը հայտարարություն է արել իր վնասվածքի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հայտարարել է, որ պատրաստ է խաղալ մարտի վերջին կոճի վնասվածքից հետո։

«Սարսափելի էր վնասվածք ստանալը, բայց ի՞նչ կարող ես անել։ Պետք է որքան հնարավոր է արագ վերականգնվես և վերադառնաս նախկին մարզավիճակին։ Հիմա ես լի եմ էներգիայով։ Ես ինձ լավ եմ զգում և հանգիստ շարժվում եմ», – ESPN-ին ասել է Էրլինգ Հոլանդը։

Նորվեգացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչ խաղում՝ «Բորնմութի» դեմ (1-2):

Այս մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 խաղ, խփել 30 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2034 թվականի ամառը։