Ջոնաթան Տան կարող է տեղափոխվել գերմանական մեկ այլ ակումբ

«Բավարիան» բանակցություններ է սկսել Ջոնաթան Տայի հետ, ով մյունխենյան ակումբի առաջնահերթ տրանսֆերային թիրախն է, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

29-ամյա պաշտպանը «Բավարիայից» բացի մի քանի տարբերակ ունի կարիերան շարունակելու համար։ Լևերկուզենի մարզչի պաշտոնը լքող Խաբի Ալոնսոն ցանկանում է նրան տանել «Ռեալ Մադրիդ»։

Ջոնաթանը նախնական բանավոր համաձայնություն ունի «Բարսայի» հետ, բայց կատալոնացիները դեռևս ֆինանսական ֆեյր փլեյի հետ կապված խնդիրների առաջ են կանգնած։

Հիշեցնենք, որ Տան կլքի «Բայերը» պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։