ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման կարող է փոխել ակումբային գրանցումը։
Այս մասին հայտնում է Sky Sport-ը։
Ըստ աղբյուրի, 26-ամյա դարպասապահին ուշադիր հետևում են «Ինտերը» և «Յուվենտուսը»։ Միլանյան ակումբը ցանկանում է անվճար ձեռք բերել Դոննարումային 2025/26 մրցաշրջանի ավարտին և պատրաստ է ֆուտբոլիստին տարեկան վճարել 9 միլիոն եվրո։
Թուրինյան ակումբը կնախընտրեր տրանսֆերը իրականացնել այս ամռանը՝ ՊՍԺ-ին առաջարկելով փոքր գումար, իսկ Դոննարումմային՝ ավելի ցածր աշխատավարձ, քան «Ինտերինն» էր։
Դարպասապահը ֆրանսիական ակումբում հանդես է գալիս 2021 թվականից։ Նրա պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։