Լամին Յամալը նշել է, թե որ ֆուտբոլիստներին է հետևում բացի իր թիմակիցներից

«Բարսելոնայի» տաղանդավոր հարձակվող Լամին Յամալը պատասխանել է այն հարցին, թե թիմակիցներից բացի, ով է իր սիրելի խաղացողը։ Ի պատասխան՝ 17-ամյա ֆուտբոլիստը առանձնացրեց ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեին և «Արսենալի» հարձակողական կիսապաշտպան Բուկայո Սակային։

«Այս պահին, եթե մենք դուրս թողնենք «Բարսելոնայի» խաղացողներին, կարծում եմ՝ Ուսման Դեմբելեն և Բուկայո Սական լավ են խաղում», – Յամալի խոսքերն է մեջբերում Goal-ը։

«Բարսելոնան» այս պահին պատրաստվում է «Էլ Կլասիկոյին»։ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը Լա Լիգայի տնային խաղ կանցկացնի «Ռեալ Մադրիդի» դեմ կիրակի՝ մայիսի 11-ին: