«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը, ամենայն հավանականությամբ, այս ամռանը կհեռանա թիմից։ Հաշվի առնելով իրավիճակը՝ մերսիսայդյան ակումբը ուսումնասիրում է շուկան՝ նոր հարձակվող փնտրելով։
«Լիվերպուլը» կապ է հաստատել «Մարսելի» հետ՝ Մեյսոն Գրինվուդի վերաբերյալ հարցումներ կատարելու համար, հաղորդում է CaughtOffside-ը։
Խոսքը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստի մասին է, ով «Կարմիր սատանաների» ակադեմիայի սան է։ Ակնկալվում է, որ «Մարսելը» պատրաստ կլինի վաճառել 23-ամյա Գրինվուդին մոտ 70 միլիոն եվրոյով։ Այս մրցաշրջանում անցկացրած 34 պաշտոնական խաղերում Մեյսոն Գրինվուդը խփել է 19 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։